Իրանցի կանայք Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ այցելեցին հավաքականի խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում Իրանի հավաքականը սեփական հարկի տակ ջախջախեց Կամբոջայի թիմին՝ 14:0:
Հավաքականի խաղին ներկա են եղել նաև իրանցի երկրպագուհիները: Իրանում կանանց արգելվել էր այցելել ազգային հավաքականի խաղերին 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո:
Այդ խաղի համար՝ կանանց համար հատկացված 3500 տոմսերը վաճառվել են ընդամենը 40 րոպեում: