211652_close_icon
views-count1916 դիտում article-date 23:21 10-10-2019

Առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք էր իրականացրել ու բռնվել․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դոլար առնեմ դրամով». 90-ական թվականներից հայտնի այս արտահայտությունն այսօր արդեն անցյալում է: Արտարժույթի փոխանակումն իրականացվում է բանկերում կամ համապատասխան լիցենզիա ունեցող տարադրամի կետերում: Օրենքն է այդպես պահանջում: Առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը քրեորեն դատապարտելի արարք է և քրեական օրենսգիրքի 188.1-րդ հոդվածի համաձայն` պատկանում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թվին: Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացահայտումն այս համատեքստում էր: Ժամը 16.30-ի սահմաններում իրավապահներն օպերատիվ տեղեկություններն իրացնելով` բաժին հրավիրեցին Բերդ քաղաքի 54-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա օգոստոս ամսից մինչ օրս առանց լիցենզիայի զբաղվել է արտարժույթի առուվաճառքի իրականացմամբ` դոլար է փոխանակել, ռուբլին վերածել է դրամի և հակառակը: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր