211652_close_icon
views-count2955 դիտում article-date 16:13 10-10-2019

Թատերական փառատոնի շրջանակներում Աբովյան քաղաքի Դրամատիկական թատրոնում Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացրել է «Վերջին ուսուցիչը» ներկայացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնն այս տարի մասնակցեց Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին: Աբովյան քաղաքի Դրամատիկական թատրոնում ՊՀԹ-ն ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակի հիման վրա բեմադրված՝ «Վերջին ուսուցիչը» ներկայացումը (բեմադրությունը՝ ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի): Մինչ ներկայացման մեկնարկը, Աբովյանի Դրամատիկական թատրոնում հավաքված հանդիսատեսին բեմից ողջունեց նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, նշելով. «Այս ներկայացումը արդեն 11 տարի է ներկայացվում է հանդիսատեսի դատին եւ բուռն արձագանքների է արժանանում: Հուսով եմ՝ Աբովյանում ևս շատ լավ կընդունվի»: Իսկապես որ, Աբովյանի հանդիսատեսը, որում գերակշռում էին դպրոցահասակ պատանիները, շատ ջերմ էր ու ոգևորված: Անաղմուկ հետևելով ներկայացման ընթացքին՝ նրանք շատ բարձր ծափահարություններ նվիրեցին դերասանական խմբին, որից հետո ցանկություն հայտնեցին ետնաբեմում լուսանկարվել նրանցից շատերի հետ: [b] ՊՀԹ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր