1869 դիտում
15:13 10-10-2019
Գտել ենք ձևը, թե ինչ անենք, որ արհեստական լարվածություն, գյուղացիների շահերի ոտնահարում տեղի չունենան. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խաղողագործությանը և գինեգործությանը վերաբերվող խնդիրներին։
Վարչապետն ասաց, որ չի հիշում դեպք, որ կառավարությունը խաղողի մթերման ժամանակ սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստանա:
«Ես շնորհավորում եմ բոլորիս, և կարևոր է արձանագրել, որ այն, ինչ սովորաբար տեղի էր ունենում, հիմա տեղի չի ունենում: Սա լուրջ հաջողություն է, ամենևին պատահականություն չէ և կապված է այն գործողություների հետ, որոնք մենք ձեռնարկել ենք: Հույս ունեմ՝ գտել ենք ձևը, թե ինչ անենք, որ արհեստական լարվածություն, գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»,- ասաց վարչապետը և նշեց, որ դա դրական արդյունք է:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը տեղեկացրեց, որ այս տարի արդեն մթերվել է մոտ 160,000 տոննա խաղող, որը 37 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ցուցանիշների համար։ Այդուհանդերձ, նա նշեց, որ սրանք նախնական թվեր ենք, դեռ պետք է ճշգրտվեն:
Ավագ Ավանեսյանը տեղեկացրեց նաև, որ կոնյակի համար մթերվող խաղողի գինը 150-155 դրամ է, որը փոքր-ինչ բարձր է անցած տարվա գնից: «Սրանք հուսադրող ցուցանիշներ են»,- ասաց նա և նշեց, որ դեռ պետք է գինու խաղող մթերվի։
Նմանատիպ նյութեր
2113 դիտում
21:50 15-02-2017
Ինչ անենք, պետք է խելացի անենք. Կարեն Կարապետյան
26964 դիտում
10:13 11-09-2018
Վճռաբեկը գտել է գլուխն ազատելու ձևը. Ինչ է սպասվում Քոչարյանին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
229 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
799 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան