27168 դիտում
10:13 11-09-2018
Վճռաբեկը գտել է գլուխն ազատելու ձևը. Ինչ է սպասվում Քոչարյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի շուրջ մասնագիտական թեժ քննարկումներ են սկսվել:
Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Ու մինչ վճռաբեկ դատարանում կքննվի այս հարցը, ՀՔԾ-ն Քոչարյանի համար որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: ՀՔԾ-ն այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ Քոչարյանը ցանկացել է մեկնել արտերկիր:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ հիմա վճռաբեկ դատարանը գտել է այս հարցից գլուխն ազատելու ձևը: Դատական համակարգում եկել են այն եզրակացության, որ եթե դատախազությունը բողոք է բերել կալանավորելու պահանջով, իսկ ՀՔԾ-ն էլ Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ապա կիրառության մեջ է մտնում ՀՀ քրդատօր 134 հոդվածի 4-րդ կետը, ըստ որի` «խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված»: Այսինքն՝ Քոչարյանը կարող է չկալանավորվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2100 դիտում
15:13 10-10-2019
Գտել ենք ձևը, թե ինչ անենք, որ արհեստական լարվածություն, գյուղացիների շահերի ոտնահարում տեղի չունենան. վարչապետ
5400 դիտում
09:49 19-06-2020
Ինչ հետևանք կունենա Քոչարյանին ազատելու որոշումը «Ժողովուրդ»
2255 դիտում
13:37 06-07-2019
Թուրքիայում վճռաբեկը բեկանել է թուրք մտավորականների ցմահ ազատազրկման պատժաչափը
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1744 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»