2332 դիտում
12:34 10-10-2019
Թրամփը եւ Ջոնսոնը մտահոգ են, որ Թուրքիայի գործողությունները կարող են հումանիտար աղետ հրահրել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անհանգստացած են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունից եւ գտնում են, որ այն կարող Է հումանիտար աղետ հրահրել տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահի հետ Ջոնսոնի հեռախոսազրույցի վերաբերյալ վարչապետի դիվանատան տարածած հայտարարության մեջ:
«Ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիսարեւելյան շրջան թուրքական ներխուժման եւ տարածաշրջանում հումանիտար աղետի վտանգի կապակցությամբ»,- նշվում Է փաստաթղթում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբն ասել Է, որ «միակաողմանի կարգով ռազմական գործողություններ սկսելով»՝ Անկարան կարող Է ապակայունացնել իրադրությունը Մերձավոր Արեւելքում եւ ի չիք դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել Է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ նապատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի, ուր, Անկարայի մտահղացմամբ՝ կտեղափոխվեն Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Նմանատիպ նյութեր
3425 դիտում
11:52 31-05-2017
Եմենում հումանիտար աղետ է սկսվել. ՄԱԿ
11684 դիտում
17:38 13-03-2022
Արցախում բառացիորեն հումանիտար աղետ է. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
631 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
493 դիտում
14:41 14-05-2024
Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով
553 դիտում
22:47 13-05-2024
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում