211652_close_icon
views-count11906 դիտում article-date 17:38 13-03-2022

Արցախում բառացիորեն հումանիտար աղետ է. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սա իսկապես աբսուրդ է, նման հումանիտար աղետ պատկերացնել դժվար է: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվով ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, տեղեկացնում է News.am-ը:

«Արցախում գտնվող մեր եղբայրները, քույրերն այսօր ունեն տարրական, էլեմենտար խնդիր. այստեղ մարտի 8-ից  չկա գազ, որովհետեւ գազատարը վնասվել է ադրբեջանական ուժերի գործողությունների արդյունքում եւ մինչ օրս այն չի վերականգնվել:

Ըստ բնակիչների, որոշակի պրոցեսներ փորձում են անել,  կարելի է ասել, նույնիսկ խաղաղապահների կողմից են քայլեր ձեռնարկվում, բայց որեւէ կիրա արդյունք մինչ այս պահը չկա: Եւ այստեղ հարց է առաջանում, որ եթե այսքան օր այս վիճակն է Արցախում եւ Հայաստանի իշխանությունները որւեէ միջոց չեն ձեռնարկում, այստեղ առնվազն կարելի է անհանգստանալ»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր