Եմենում հումանիտար աղետ է սկսվել. ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայանը հայտարարել է, որ Եմենը հայտնվել է սոցիալական, տնտեսական ու իրավական ամբողջական անկման եզրին, փոխանցում է BBC-ն։
Ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում՝ Օ՛Բրայանը ընդգծել է, որ երկիրն այդ վիճակում է հայտնվել բացառապես միջազգային հանրության անտարբերության պատճառով և անհապաղ օգնությունն անհրաժեշտ է։
ՄԱԿ-ի տվյալներով՝ շուրջ 7 մլն մարդ ներկա պահին գտնվում է սովամահության վտանգի առաջ։ Բացի այդ, սկսվել է խոլերայի համաճարակ ղջ երկրում, ինչից արդեն 500 մարդ է մահացել։ Բժիշկները կանխատեսում են, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում մոտ 150 հազար մարդ ևս կմահանա այդ հիվանդությունից։
Շուրջ 2 տարի Եմենում շարունակվող ռազմական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 8000 մարդ։ Իսկ մարդասիրական օգնության կարիք ունի մոտ 19 մլն մարդ։