1580 դիտում
18:47 09-10-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չունին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չունին:
Նախագահը բարձր է գնահատել նրանց գործունեությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ շնորհակալություն հայտնելով ի նպաստ Հայաստանի և Արցախի նրանց գործադրած ջանքերի համար:
ԱՄՆ կոնգրեսականները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Հայաստան իրենց այցի նպատակների և ունեցած հանդիպումների մասին՝ նշելով, որ այցի շրջանակում եղել են նաև Արցախում: Նրանք նախագահ Սարգսյանին փոխանցել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, Արցախում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև շարունակական ֆինանսական օժանդակության ցուցաբերմանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ուղղություններով խորացնելու շուրջ: Նախագահ Սարգսյանը հյուրերին ծանոթացրել է նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM ծրագրին: Անդրադարձ է եղել նաև մշակութային ոլորտում փոխգործակցության զարգացմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
22:56 07-10-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին
1448 դիտում
21:10 09-10-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին
1302 դիտում
11:56 11-09-2021
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեքի Սփիրին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Այս բաժնից
370 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
823 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
385 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին