211652_close_icon
views-count4352 դիտում article-date 17:19 09-10-2019

Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան. վարչապետ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին: Նրանք զրույց են ունեցել՝ Քիմի այցի ու նպատակների մասին: Վարչապետը հանդիպման ավարտին համատեղ լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2428916454095402/?type=3&theater]էջում[/url] և մակագրել. «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»: Քիմ Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: Քույրերն այցելել են նաև Ծիծեռնակաբերդ: Քարդաշյանը եղել է նաև Գառնու հեթանոսական տաճարում: Քույրերին ընդունել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

Նմանատիպ նյութեր