2362 դիտում
19:10 20-02-2017
Քոքոբելյանի հետ պայմանավորվեցինք: Առաջարկեցի՝ դու եղիր առաջին համարը, ես ֆրակցիան ղեկավարեմ. Հրանտ Բագրատյան
Հայաստանի 6 կուսակցությունների հետ բանակցություններ եմ վարել՝ համատեղ հանդես գալու վերաբերյալ. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
«2016թ.-ի փետրվարին դիմել եմ 6 կուսակցության, ասել եմ՝ եկեք վիճակահանություն անենք, ամեն մեկս 100 հազար դոլար դնենք, ցուցակը կազմենք: ՀԱԿ-ի հետ հանդիպեցի՝ և՛ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Լևոն Զուրաբյանի հետ: Պատասխանեցին թե՝ «մենք խոշոր ենք, միավորվենք, բայց 3 հոգի մեզանից, 1-ը՝ ձեզնից»: Ասացի՝ չի լինի տղերք:
Դիմել եմ Րաֆֆուն: Ասել է, թե կպատասխանեն համագումարից հետո, բայց հունիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չպատասխանեց: Սա կուլտուրայի տեսակետից էլ անընդունելի է: Չեմ կարծում, որ էդքան մեծ բան են ներկայացնում, որ նախկին վարչապետին չպատասխանեն:
Մի քանի անգամ դիմել եմ Նիկոլ Փաշինյանին: Նախ՝ ասել է, թե մենք «Քաղաքացիական պայմանագրով» առանձին ենք գնում, հետո չեն բացառել, որ հնարավոր է դաշինքով մասնակցեն, այդ ժամանակ Սասուն Միքայելյանը եկավ, երեք անգամ բանակցեցինք, ասեց, որ կպատասխանի, չպատասխանեցին: Ես հայտարարեցի, որ ուշ է, որ ինձ վարչապետ եմ տեսնում: Դրանից հետո նորից զիջեցի: Փաշինյանը կապվեց, ասաց, որ գնում է համաձայնեցնի Էդմոն Մարուքյանի հետ, գնաց ու էլ չզանգեց: Իսկ Քոքոբելյանի հետ պայմանավորվեցինք: Առաջարկեցի՝ դու եղիր առաջին համարը, ես ֆրակցիան ղեկավարեմ»,- պատմեց Հրանտ Բագրատյանը:
Նմանատիպ նյութեր
4087 դիտում
10:22 07-02-2017
Քոքոբելյան-Բագրատյան դաշինքում ընդգրկվել է նաև Խաչատուր Քոքոբելյանի եղբայրը. «Իրավունք»
4352 դիտում
17:19 09-10-2019
Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան. վարչապետ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Այս բաժնից
361 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել
382 դիտում
18:18 29-11-2024
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին
271 դիտում
18:05 29-11-2024
Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը