211652_close_icon
views-count1464 դիտում article-date 21:51 08-10-2019

Երվանդ Մանարյանն ու Միխայիլ Պիոտրովսկին՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

Հերթական նիստում Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագծին: Ավագանու հաջորդ որոշմամբ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել նաև «Էրմիտաժ» թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին: *** Գլխավոր պողոտայի՝ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրճյանի փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի զբոսայգին այսուհետ կկրի հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, բարեգործ Դիանա Աբգարի անունը: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: *** 2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տեխնիկայի և աշխատակիցների համալրումը շարունակվում է: Երևանի սանիտարական մաքրման աշխատանքներն առավել պատշաճ իրականացնելու համար նախատեսվել է ձեռք բերել նաև փոշեկուլներ: Հաշվի առնելով, որ այդ գործընթացը ժամանակատար է, ավագանու որոշմամբ 206 հաստիքով ժամանակավորապես ավելացավ քաղաքի մարքությամբ զբաղվող աշխատակիցների թիվը: *** Երևանի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը կարդիականացվի: Ավագանու որոշմամբ համակարգը փոխանցվեց «Հայաստանի հեռուսատատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու լուսավորության համակարգի վերականգման և արդիականացման համապատասխան աշխատանքներ: Ընկերությունն իր վրա է վերցրել նաև հետագա շահագործումը: *** Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի նոյեմբերի 26-ին:

Նմանատիպ նյութեր