2633 դիտում
21:39 12-12-2016
Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ շրջելով և ծանոթանալով հիմնական ցուցադրության մաս կազմող Բորիս Պիոտրովսկուն նվիրված անկյանը, Միխայիլ Պիոտրովսկին իր երախտագիտությունն է հայտնել բարձր գնահատանքի և առանձնահատուկ վերաբերմունքի համար:
Այնուհետ «էրմիտաժի» գլխավոր տնօրենը մասնակցել է թանգարանում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, երևանյան մի շարք թանգարանների և համալսարանների ներկայացուցիչներ:
Կլոր սեղանի ընթացքում ներկայացվել են Էրեբունի արգելոց թանգարանի վերջին տարիների հնագիտական պեղումներն ու ձեռքբերումները և այն ավանդը, որն ունեցել է Բորիս Պյոտրովսկին:
Էրմիտաժի գլխավոր տնօրենը ներկայացնելով Էրմիտաժում Հայաստանի և առանձին Էրեբունի-Երևանի պատմությունը ներկայացնող ցուցասրահներում պահպանվող բացառիկ նմուշները՝ ընդգծել է հայկական մշակութային արժեքների կարևոր դերը թանգարանի ժառանգության մեջ:
Խոսելով առաջիկա համագործակցության մասին՝ Միխայիլ Պիոտրովսկին նշել է, որ Երևան այցի շրջանակում նախատեսվում են գործանական հանդիպումներ, որոնց արդյունքում առաջիկայում կյանքի կկոչվեն մի շարք նախաձեռնություններ, այդ թվում Կարմիր բլուր հնավայրում համատեղ պեղումներ կազմակերպելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1143 դիտում
23:22 16-05-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
1112 դիտում
13:47 20-06-2015
Գերմանիայի 12 քաղաքներից ժամանած քաղաքապետերն այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
1450 դիտում
15:26 14-10-2016
Սոցիալական տարբեր խմբերի ավելի քան 100 երեխա այցելել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
Այս բաժնից
1072 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
1033 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան