4010 դիտում
13:15 11-10-2017
Արտավազդ Փելեշյանը, Նարա Շլեպչյանը, Ռազմիկ Դավոյանը և Ռալֆ Յիրիկյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ. Երևանի ավագանին հաստատեց որոշումների նախագծերը
Երևանի ավագանին հոկտեմբերի 11-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաստատել է Երևանի քաղաքապետի առաջարկը՝ Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Աշոտի Փելեշյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավագանու մեկ այլ որոշմամբ, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, նկատի առնելով հայկական հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, բազմամյա վաստակն ու բեղմնավոր գործունեությունը, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Սուրենի Շլեպչյանին։
Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, հաշվի առնելով հայ գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, ակնառու վաստակն ու բազմամյա գործունեությունը, Երևանի ավագանին քննարկել և հաստատել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Նիկողոսի Դավոյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:
Ավագանու մեկ այլ որոշմամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Երևան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել նաև «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Սեզարի Յիրիկյանին:
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
17:55 05-10-2016
Երևանի ավագանին հաստատեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագծերը
5280 դիտում
12:29 12-04-2017
Մերուժան Տեր-Գուլանյանը և Նարա Շլեպչյանը նշանակվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ
1958 դիտում
13:54 15-06-2022
Ռալֆ Յիրիկյանը լքում է «Վիվա-ՄՏՍ»-ը․ ընկերությունում նոր գլխավոր տնօրեն է նշանակվել
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
814 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր