Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի. նրան կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Ռոբերտ Քոչարյանն այսօր է տեղափոխվել բժշկական կենտրոն հետազոտման նպատակով»,- ասաց Նոնա Նավիկյանը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանը պետք է վիրահատվի:
Ռոբերտ Քոչարյանը հետազոտության համար «Իզմիրլյան» ԲԿ էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին: