2030 դիտում
09:13 08-10-2019
«Ժառանգության» հիմնադիրը նորից փորձում է կուսակցության ղեկավարումը անձամբ ստանձնել․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ինչու քաղաքականությունից լրիվ կտրված Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին կուսակցական ակտիվ աշխատանքի է անցել։ Ժամանակին մսխած քաղաքական կապիտալը այսօր հազիվ թե հնարավոր լինի վերականգնել, ուրեմն ի՞նչն է անհանգստացրել Հովհաննիսյանին։
Ակտիվ քաղաքականություն վերադառնալու պատճառը ոչ թե իշխանությանն աջակցելը կամ նախկինների հետ նրա դեմ պայքարելն է, այլ ընդամենը միջնորդ լինելը։ «Ո՛չ պարոն Փաշինյանը, ո՛չ ես ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, մենք միասին պետք է պատրաստենք նոր Հայաստանը հաջորդի համար: Մեր խնդիրն այն է, որ մենք պետք է գնանք ոչ թե մենիշխանության, անձնավորված իշխանության ճամփով, այլ պատրաստենք նոր ՀՀ-ն հաջորդի համար»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Իրականում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը ոչ թե միջնորդության անհագուրդ ցանկություն ունի, այլ, մեր տեղեկություններով, կուսակցությունը կորցնելու վտանգ է զգացել։ Որպեսզի իր «շահած-պահած» քաղաքական միավորը վերջնականապես «չթռչի» ձեռքից, նա նորից փորձում է կուսակցության ղեկավարումը անձամբ ստանձնել։
Թե ինչ ճակատագիր կունենա վերակազմավորված կուսակցությունը, ժամանակը ցույց կտա, ինչպես Հովհաննիսյանն է ասում, երբ այդ «հաջորդը» գա»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2607 դիտում
11:23 20-07-2021
Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի ղեկավարումը, եթե ստանա ԱՄՆ աջակցությունը. Էրդողան
7593 դիտում
19:38 26-02-2016
Վրաստանում հրազենային հարձակման է ենթարկվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիրը
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2314 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»