7611 դիտում
19:38 26-02-2016
Վրաստանում հրազենային հարձակման է ենթարկվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիրը
Վրաստանում հրազենային հարձակման է ենթարկվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր, երկրի՝ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախկին նախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Այս մասին հայտնում է RBC-ն:
Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ անհայտ անձինք քաղաքի գերեզմանատներից մեկում հարձակվել են Պետրիաշվիլիի վրա, հարվածել նրան, ինիչից հետո կրակել են նրա ոտքերին:
Նախկին նախարարը այցելել էր իր ընկերոջ՝ Լևան Միքելաձեի գերեզմանը:
Ներկայումս Պետրիաշվիլին հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Հարձակվողները փախուստի են դիմել դեպքի վայրից: Նրանց բռել չի հաջողվել:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Նմանատիպ նյութեր
1317 դիտում
20:25 12-03-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչների հետ
1147 դիտում
20:12 27-08-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչների հետ
1651 դիտում
20:52 08-07-2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին
Այս բաժնից
1342 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1150 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1585 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է