Ալեքսանդր Կարապետյանը՝ «Սոչիի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է ակումբի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Կարապետյանը նախորդ ամիս «Սոչիի» կազմում 3 հանդիպման է մասնակցել ու դարձել մեկ գոլի հեղինակ:


