211652_close_icon
views-count2154 դիտում article-date 15:04 07-10-2019

Այդ տղաներն ակամայից ցույց տվեցին երկակի ստանդարտը, որն այսօր կիրառվում է մեր երկրում. Լևոն Քոչարյանը` Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կալանավորման մասին. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/10/07/Kocharyan/3111689?fbclid=IwAR0Qf_eNsmtzs6ZU_DrvV2ovlDoHH6fdFZxNN5LNJyvEbP2zbjrF6H7Tj78]Tert.am[/url]-ը գրում է. Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը կարելի է քննարկել ինչ-որ ուրիշ հարթության մեջ` ինչքանո՞վ է ճիշտ, ինչքանո՞վ էր սխալ, արժեր կամ չարժեր, բայց իրավական հարթության մեջ, այն էլ՝ նման հոդված` արդարադատության խոչընդոտում, աբսուրդ է: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը: Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանը, դիմելով «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, հարցրել էր՝ Դանիբեկյանը կա՞ «վնգստացող դատավորների ցանկում», որն էլ նկարահանել էր Սարգիս Օհանջանյանը: Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ «Տղաները, երևի թե չուզենալով, բայց ակամայից շատ երևացող ձևով ցույց տվեցին երկակի ստանդարտը, որը կիրառվում է այսօր մեր երկրում: Այսինքն`երբ Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 16-ին դեռ խորհրդակցական սենյակում պետք է որոշում ընդուներ, թե դրա հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնում է, թե ոչ, երկրի առաջին երկու դեմքերը ՍԴ որոշումը որակեցին ապօրինի, որի իրավունքը պարզապես չունեին: Դա և այլ բաներ արդարադատության խոչընդոտում չէին, բայց երբ լայվով մոտենում են դատավորին, խոչընդոտում է»,-մեկնաբանեց Լևոն Քոչարյանը` հավելելով, որ, եթե անձը Ռոբերտ Քոչարյանի հետ է կապված, կարելի է բռնել, ճնշել, բայց երբ դա անում է երկրի ղեկավարը, կամ իրեն հարող ուժեր, ուրեմն`չի կարելի: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/07/Kocharyan/3111689?fbclid=IwAR0Qf_eNsmtzs6ZU_DrvV2ovlDoHH6fdFZxNN5LNJyvEbP2zbjrF6H7Tj78]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր