211652_close_icon
views-count631 դիտում article-date 19:05 07-10-2019

Խարդախության համար հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հոկտեմբերի 5-ին, ժամը 19.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 36-ամյա Կարեն Հ.-ն, որը 2018 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: *** Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 5-ին, ժամը 11.10-ին, Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա Ալբերտ Շ.-ն, որը ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր