211652_close_icon
views-count601 դիտում article-date 21:09 27-11-2026

Գևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացրել է ՀՀ տնտեսական առաջնահերթությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ԱԱՊՀ) տարեկան ընդհանուր ժողովին։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները, Կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները։

Այնուհետև Գևորգ Պապոյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է մտքերի փոխանակություն՝ Հայաստանի տնտեսական օրակարգի և գործարար համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող թեմաների շուրջ։

Հարցերին պատասխանել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը։

Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև TRIPP՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի գործնական փուլի մեկնարկին։ Ներկայացվել են նաև ԱԱՊՀ-ի կողմից իրականացված վերջին ծրագրերն ու նոր նախաձեռնությունները։

Նմանատիպ նյութեր