211652_close_icon
views-count981 դիտում article-date 12:18 06-02-2014

Ոստիկանության Մաշտոցի և Մալաթիայի բաժինների ծառայողները խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 4-ին, ժամը 20.30-ին, Երևանի Վ. Համբարձումյան փողոցի 47 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Լուսինե Խ.-ն, որը 2012 թ. նոյեմբերի 22-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: *** Մալաթիայի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` փետրվարի 4-ին, ժամը 22.30-ին, Երևանի ՀԱԶ Բ-1 թաղամասի թիվ 46 շենքի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վարդան Ս.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր