211652_close_icon
views-count27704 դիտում article-date 12:54 06-10-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 38-ամյա գանձապահը Volkswagen-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը և այն տապալել.16-ամյա դպրոցականը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Ռոլանդ Հ-ն իր վարած Volkswagen մակնիշի 35 DM 216 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի պողոտայի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ ուղևոր՝ 16-ամյա Վ. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակմնների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորոությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-դ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռոլանդ Հ-ն աշխատում է «Արսփոուն» ՍՊԸ-ում՝ որպես գանձապահ, իսկ հիվանդանոց տեղափոխված Վ. Հ-ն սովորում է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր