10522 դիտում
19:28 07-03-2014
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, Nissan-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Nissan մակնիշի 43 DM 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Համով Օջախ ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե Էլեկտրասյանը, որը հարվածի արդյունքում տապալել է գետին և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել` դաշտամիջյան հատվածում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքում գործող Նաիրիի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, Նաիրիի էլեկտրացանցի և Համով Օջախ ռեստորանային համալիրի աշխատակիցները:
Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչները` ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Տեղում օպերատիվորեն աշխատում են Հայաստանի Էլեկտրացանցեր ընկերության Գեղամա մասնաճյուղի Նաիրիի էլեկտրացանցի աշխատողները` մասնաճյուղի պետ Վախթանգ Հովակիմյանի գլխավորությամբ: Վերջիններս ժամանակավորապես հեոսանքազրկել են նշված հատվածը և ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ` թերությունը վերացնելու համար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի բնակիչ 26-ամյա Դավիթ Եղիազարյանի անվամբ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+