211652_close_icon
views-count1555 դիտում article-date 23:55 06-10-2019

Մեքենայի հայելիներ գողացած անձը ներկայացավ ոստիկանություն

Հոկտեմբերի 3-ին ժամը 9-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ հոկտեմբերի 2-ի ժամը 23-ից մինչև հեկտեմբերի 3-ի ժամը 8.45-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են իրենց շենքի բակում կայանված «Մերսեդես»-ի կողային հայելիները` պատճառելով 300.000 դրամի վնաս: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 23-ամյա մի քաղաքացի։ Նա տարված բացատրական աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 4-ին ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերված է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր