211652_close_icon
views-count21632 դիտում article-date 18:31 04-10-2019

Արտակարգ դեպք Երևանում. «Բիթլզ» փաբի մոտից 2 երիտասարդ տղաներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաներում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մեջքի գոտկային հատվածի կտրած-ծակած վերքեր» և «կտրած-ծակած վերք ազդրի հետին մակերեսին, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Մուշավան թաղամասի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Գ.-ն և Սարի Թաղի բնակիչ, 22-ամյա Տարոն Վ.-ն: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Երևան քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 60 հասցեում գործող «Բիթլզ» փաբի մոտ անծանոթ անձանց կողմից: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ «Google» որոնողական համակարգից

Նմանատիպ նյութեր