211652_close_icon

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին այցելած կնոջ սեռական օրգանից թմրամիջոց է հայտնաբերվել

views-count2455 դիտում article-date 17:38 04-10-2019
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Տ. Ն-ին կարճատև տեսակցության եկած կնոջը: Վերջինիս սեռական օրգանից՝ պահպանակում քողարկված սրվակում, հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7.2 գր քաշով կանաչավուն զանգված: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր