38687 դիտում
10:40 04-10-2019
Արտակարգ իրավիճակ Վրաստանում. 300-ից ավելի հայկական բեռնատարներ չեն կարողանում առաջ շարժվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն են ահազանգել բեռնատարների բազմաթիվ հայ վարորդներ, ովքեր հայտնել են, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղում, վրացիները նոր կայանատեղի են ստեղծել եւ ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի, եւ հետո բեռնատարների մեծ հերթեր են կուտակվել, իրենք չեն կարողանում առաջ շարժվել։
«Վրաստանից որ գալիս ես դեպի տամոժնի, Մառնեուլին անցնում ես, հենց այդտեղ թազա ստայանկա են բացել, ոնց որ լարսի գլխին էին բացել: Մտնում ես, 30 լարի մուծում ես նոր հելնում: Երեկ երեկոյանից սկսած մինչեւ հիմա պահում են, ոչ մի տիպի չեն աշխատում, չենք էլ հասկանում: Սրանք այ էսպես ավտոմատ կիլոմետրերով հերթ են սարքել, չգիտենք երբ ենք առաջ շարժվելու»,-ասաց ահազանգած վարորդը, նշելով, որր այս պահի դրությամբ 300-ից ավեել բեռնատարներ կան կանգնած, ովքեր չեն կարողանում առաջ շարժվել. «Վրացիք ստայանկեն սարքեցին, որ մտնենք 30 լարի մուծենք նոր առաջ շարժվենք հասնենք վրացական տամոժնի, բայց հիմա համ տամոժնում են լիքը, համ ստայանկում, համ ստեղ: Ոչ մեկ ոչ գալիս ա, ոչ հետաքրքրվում, դաժե գայիշնիկները անցնում են բայց չեն կանգնում, մենք էլ որ թողենք քշենք գնանք, բռնելու են անիմաստ շտռաֆ գրեն հետ ուղղարկեն»:
Ահազանգած վարորդի խոսքով՝ կայանատեղին մոտ 1 ամիս է, ինչ կա, սակայն կուտակումներն արդեն 6 օր է: Վարորդի խոսքով՝ ռուսական կողմում խնդիր չկա, Լարսից առաջ են շարժվել, եկել են այստեղ ու մնացել:
Ահազանգած վարորդը նաեւ դժգոհեց, որ հայկական կողմից եւս ոչ ոք չի այցելել եւ որեւէ պարզաբանում չի տվել:
[color=#EF2929]Պետականեկամուտներիկոմիտենտեղեկացնում է , որՀայաստանիհյուսիսայինմաքսակետերումկուտակումներըպայմանավորվածենՌուսաստանիԴաշնության և
ՎրաստանիՀանրապետությանսահմանինգտնվողՎերինԼարսիանցակետիցմերերկիրուղևորվողավտոմեքենաներիակտիվհոսքով։
ՄեքենաներնօրերշարունակկուտակվածենեղելՎերինԼարսում և ներկայումսմեծխմբաքանակովմոտենումենՀայաստանիմաքսայինանցակետերին։
ՊԵԿ-ը վստահեցնում է, որմաքսակետերումգործի է դրվելողջներուժը՝ մաքսայինձևակերպումներըհնարավորինսօպերատիվիրականացնելու և լրացուցիչխոչընդոտներըբացառելուհամար:
Միաժամանակ, Վրաստանի գործընկերները ՊԵԿ –ին հայտնել են, որ վերջին ժամերին վրացական կողմում առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի արդյունքում մեքենաների թողունակությունը մի քանի ժամ նվազել է, սակայն այս պահի դրությամբ խնդիրները կարգավորվել են և ավտոմեքենաների շարժն արդեն վերսկսել է:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2218 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)