211652_close_icon
views-count16523 դիտում article-date 15:18 04-10-2019

Ալիևը պատասխանել է Փաշինյանին՝ Ղարաբաղը Ադրբեջանն է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում կայացած «Վալդայ» ֆորումում իր ելույթի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին գրում haqqin.az կայքը։ «Ես կցանկանայի անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ զարմանք առաջացնող «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ» հայտարարությանը։ Նախ այն, մեղմ ասած, սուտ է: Ղարաբաղն ամբողջ աշխարհի կողմից, հավասարապես լեռնայինը, ճանաչվում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»,-լիագումար նիստում ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ Հայաստանն էլ չի ճանաչում «այդ անօրինական միավորումը» և որ Ղարաբաղը ադրբեջանական երկիր է. «Այնպես որ, Ղարաբաղը Ադրբեջանն է և բացականչական նշան (!)»։ Վերջինը նաև նշել է, որ Ռուսաստանը «Վալդայ» ֆորումի շրջանակներում արձագանքել է հայկական կողմի հայտարարություններին՝ Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելու վերաբերյալ՝ նկատի ունենալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որին ՀՀ ԱԳՆ-ն պատասխան տվեց։ Ադրբեջանի նախագահը նաև խոսել է Փաշինյանի՝ հակամարտության կարգավորման 3 կողմերի համար ընդունելիության վերաբերյալ. «Հայաստանի վարչապետը հաճախ ասում է, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Այսպիսով, ես պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գաղափարը գոյություն չունի: Լեռնային Ղարաբաղի բնակչություն կա, որը մինչ հակամարտությունը բաղկացած էր ադրբեջանցի և հայ ժողովրդից, ովքեր ունեն հավասար իրավունքներ։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի լուծումն է ընդունելի Ադրբեջանի համար, ապա այն կայանում է տարածքային ամբողջականության վերականգնման մեջ, որը ճանաչվում է ամբողջ աշխարհի կողմից, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձն է իրենց բնօրրան՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղ: Դա համահունչ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և Հելսինկյան եզրափակիչ ակտին»։

Նմանատիպ նյութեր