211652_close_icon

Վա­ռելափայտի գներն աճել են․ 1 խմ փայտը վաճառվում է 37-40 հազար դրամով․ «Ժողովուրդ»

views-count7363 դիտում article-date 10:15 04-10-2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մեր հայրենա­կիցների մեծ մասը նախընտրում է ձմեռը դիմավորել նախապես գնված վառելափայտով, քանի որ բնակարանները գազով և էլեկտրաէներգի­այով ջեռուցելը թանկ հաճույք է: Թե­րևս հաշվի են առնում նաև այն հե­ռանկարն ու լուրերը, որոնց համա­ձայն՝ առաջիկայում բնակչության համար գազը թանկանալու է: Սա­կայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին լուրջ խնդրի առաջ են կանգնել վա­ռելափայտի սպառողները: Բանն այն է, որ մարդիկ եթե անցած տարվա այս ժամանակահատվածում 1 խմ փայտը գնել են 28 հազար դրամով, ապա հիմա վառելափայտ վաճառող­ները խորանարդ մետրի համար 37-40 հազ. դրամ են պահանջում: Նկա­տենք, որ ոչ ոք չի վերահսկում վառե­լափայտի շուկան ու գները: Այս ամե­նի արդյունքում սոցիալապես անա­պահով խավին մնում է հաշվարկել, թե որ տարբերակն է առավել ձեռն­տու՝ փայտը, գազը, թե էլետրաէներգիան, կամ էլ առողջության հաշվին տնտեսելը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր