211652_close_icon

ԵԱ. Հայտնի են շախմատի Հայաստանի թիմերի կազմերը

views-count1927 դիտում article-date 19:15 03-10-2019
Հայտնի են Հայաստանի թիմերի կազմերը հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը եւ Աննա Սարգսյանը: Հայաստանի հավաքականը վարկանիշով 5-րդն է, իսկ կանանց թիմը 12-րդն է:

Նմանատիպ նյութեր