211652_close_icon
views-count2314 դիտում article-date 17:38 10-04-2023

Հայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերի կազմերը Եվրոպայի առաջնությունում

Հայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիների կազմերը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և կանանց թիմի մարզիչ Վիգեն Խաչատրյանը ներկայացրել են թիմերի կազմերը:

Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա հետևյալ կազմով․  Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան և Արա Աղանյան (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), Սամվել Գասպարյան և Պետրոս Պետրոսյան (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյան և Վարազդատ Լալայան (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով․ Իզաբելա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան (երկուսն էլ` 55 կգ), Անուշ Արշակյան (64 կգ), Էմմա Պողոսյան, Տաթև Հակոբյան (երկուսն էլ` 76 կգ), Լիանա Գյուրջյան, Աննա Ամրոյան (երկուսն `էլ 81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան, Մարգարիտա Առաքելյան,  (երկուսն էլ`87 կգ), Ջուլիետա Ավանեսյան (87+ կգ):

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Երևանում ապրիլի 15-23-ը:

Նմանատիպ նյութեր