Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի կանանց ԱԱ-ում
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 3-ին մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը: Հայաստանը մրցավայր է մեկնել 3 ներկայացուցիչով:
Մրցումային հենց առաջին օրը ռինգ է դուրս եկել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոնը 3:2 հաշվով հաղթել է ամերիկացի Հեւեն Գարսիային և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Անուշ Գրիգորյանից բացի մրցաշարին մասնակցում են նաև 54 կգ քաշային Անահիտ Հարոյաննն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը: