211652_close_icon
views-count1356 դիտում article-date 16:54 03-10-2019

Գողության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 10.20-ին, Երևանի Շինարարների փողոցից բերման է ենթարկվել 28-ամյա Վարազդատ Պ.-ն, որը հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: *** Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Արտաշիսյան փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկից բերման է ենթարկվել 47-ամյա Հայկ Մ.-ն, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր