971 դիտում
18:52 02-10-2019
Նախարար Սուրեն Պապիկյանը կմասնակցի «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նախարարը կմասնակցի հոկտեմբերի 2-5-ը Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարության կողմից՝ ՌԴ էնեգետիկայի նախարարության ղեկավարմամբ
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովը հարթակ է քննարկելու էներգետիկ բնագավառի մարտահրավերները, զարգացման արդիական խնդիրները։ Համաժողովի ընթացքում կարծարծվեն էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթ-նավթամթերքի, ատոմային էներգետիկայի, էներգախնայողության և էներգարդյունավետությանը վերաբերող թեմաներ։
Նմանատիպ նյութեր
1567 դիտում
10:58 09-09-2019
Սուրեն Պապիկյանը ԱՄԷ-ում կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին
Այս բաժնից
292 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
862 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան