211652_close_icon
views-count1558 դիտում article-date 10:58 09-09-2019

Սուրեն Պապիկյանը ԱՄԷ-ում կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում սեպտեմբերի 9-11-ը նախարար Պապիկյանը կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին:

Նմանատիպ նյութեր