211652_close_icon
views-count5276 դիտում article-date 14:27 02-08-2021

Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար․ վարչապետը առաջարկներ է ներկայացրել նախագահին․ Tert.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնին, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակաի միջավայրի նախարար։ 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները։

Նմանատիպ նյութեր