1771 դիտում
10:12 02-10-2019
«Հայաստան» հիմնադրամի «օրիգինալ» չարաշահումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը իրականացրած ստուգումների արդյունքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների չափն է՛լ, տեսակներն է՛լ աննախադեպ են:
«Օրիգինալներից» է, օրինակ, System of a down խմբի համերգի գեներատորային վառելիքի «նկարած» ծախսը: 2015թ.-ի ապրիլի 23-ին կայացած 2,5 ժամանոց համերգի համար ներկայացվել է վառելիքի համար ծախսված այնքան փող, որքան կծախսեին, եթե նույն ռոք խումբը ելույթ ունենար մոտ 89 ժամ: Անապահով ընտանիքների բնակարանների, հիմնանորոգված մանկապարտեզների ու դպրոցների գույքի համար կնքված պայմանագրերով կենցաղային տեխնիկան ձեռք են բերել 23 մլն 609 հազար 100 դրամով, հիմնադրամին վաճառել մոտ 40 մլն դրամով: «Օրիգինալության» այս ցանկն անծայրածիր է:
Հաշվեքննիչ պալատից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ ստուգման ընթացքում կասկածներ են առաջացել, որ հիմնադրամի այս գործարքներում հանցագործության առերևույթ հատկանիշներ կան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1661 դիտում
10:28 24-06-2014
Բնապահպանության նախկին նախարարի պաշտոնական դիրքի չարաշահումները․ Ժողովուրդ
4572 դիտում
15:42 24-05-2015
Ինչքա՞ն պետք է հանդուրժենք այդ ոլորտի չինովնիկների թալանն ու չարաշահումները…Ռոբերտ Մելքոնյան
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»