211652_close_icon
views-count4575 դիտում article-date 15:42 24-05-2015

Ինչքա՞ն պետք է հանդուրժենք այդ ոլորտի չինովնիկների թալանն ու չարաշահումները…Ռոբերտ Մելքոնյան

Քանի օր է երկրում և հատկապես խորհրդարանում բավական լարված իրավիճակ է ստեղծվել` կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ: Ինձ զարմացնում է մեր որոշ պատգամավորների վարքագիծն ու նրանց մտածողության տրամաբանությունը…Նրանք ապրում են ազնիվ, շատ ազնիվ… Այլ եկամուտներ չունեն, գործարաններ և այլ բիզնեսներ չունեն, բնակարաններում լույս, գազ չեն վառում, «վետերոկներում», ռեստորաններում, արտասահմաններում չեն լինում, շռայլ կյանք չեն վարում…Նրանք մերօրյա ճգնավորներն են` ճգնավորի նման սնվում են մորեխներով, անտառային բարիքներով…Դրա համար էլ նրանք հանգիստ են վերաբերվում այս թանկացումներին, խո մեր նման շռայլ չեն հոսանք , գազ օգտագործեն, սնվեն նորմալ սննդով… Իսկ հիմա խնդրում եմ ինձ ասեք, թե ի՞նչ կորուստների մասին է խոսքն այդ բնագավառում. աշխատանքի վատ կազմակերպմա՞ն, չհիմնավորված ծախսերի՞, բարձր աշխատավարձերի՞, ավելորդ, ուռճացված հաստիքների՞, կասկածելի տնտեսական գործարքների ու պայմանագրերի՞, թալանի՞, յուրացմա՞ն, շքեզ ավտոմեքենաների՞, աշխատասենյակների ու նրանց կահավորմա՞ն… Ու պետք չի խոսել ռուսների և ռուսական կողմի պահանջների մասին…Ի՞նչ ռուսական կողմ, քանի՞ ռուս է աշխատում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում…Մե՞կ, երկու՞… Այդ ՀԷՑ-ի հայ չինովնիկներն են թալանում, յուրացնում, վատ կազմակերպում աշխատանքները: Այդ նրանք են փչացրել և փչացնում են Հայստան ժամանած ցանկացած ռուս պաշտոնյայի…Թալանն ու անկազմակերպվածությունը դարձել է հայ չինովնիկի ազգային առանձնահատկությունը… Ես հասկանում եմ, որ հիմա արդեն այլ ելք չկա ու պետք է թանկացվի, որ իրոք վտանգի տակ է այդ համակարգի գործունեությունն ամբողջապես…Բայց մինչև ե՞րբ…Ինչքա՞ն պետք է մենք` սովորական սպառողներս, վերահսկող մարմինները, իրավապահները, կառավարությունը հանդուրժենք այդ ոլորտի նախկին և ներկա չինովնիկների թալանն ու չարաշահումները…Ինչքա՞ն պետք է «հիանանք» նրանց դղյակներով, շքեղ ավտոմեքենաների հավաքածուներով, արտասահմանյան բնակարաններով, <<ազնիվ>> եկամուտներով ստեղծված բիզնեսներով…Ինչքա՞ն… Ի վերջո գուցե ժամանա՞կն է բարկանալ ու ձեռքը խփել սեղանին…Արդեն իրոք չափն անցել են ու ավելի վարպետացել և լկտիացել…Արդեն դրանց գլխին բամփելու ժամանակն է… [color=#CC0000][url=https://www.facebook.com/robert.melkonyan.9]Ռոբերտ Մելքոնյան, Facebook[/url][/color]

Նմանատիպ նյութեր