Բնապահպանության նախկին նախարարի պաշտոնական դիրքի չարաշահումները․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նախարար աշխատելու տարիներին սովորություն է ունեցել իր աշխատակիցներին «գործուղել» իրեն պատկանող «Նոր Ռեժանս» ռեստորանային համալիր:
Բանն այն է, որ նախկին նախարարն իր աշխատակիցներին հրահանգել էր, որպեսզի բոլորն անխտիր իրենց հարսանիքները, ծննդյան արարողությունները, քեֆ-ուրախություններն անցկացնեն հենց այդ ռեստորանում: Անգամ նշվում է, որ Ա. Հարությունյանն իր աշխատակիցներին ասել էր, որ կարող են աշխատանքի ժամերին՝ ընդմիջումներն անել այնտեղ, ու եթե ուշանան, ոչինչ, չի բարկանալու դրա համար:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ներկայիս մարզպետից, թե արդյոք նույն ճակատագիրը չի՞ սպասվում մարզպետարանի աշխատակիցներին, սակայն վերջինս համառորեն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։