211652_close_icon
views-count57965 դիտում article-date 23:07 01-10-2019

Դարի գողությունը Երևանում. եկամուտների հաշվառման բաժնի պետի տեղակալը ահազանգել է ոստիկանություն՝ իր ավտոմեքենայից գողացել են 1 դոլար

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ոստիկանոթյան Մալաթիայի բաժին է դիմել Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 31-ամյա Միշա Ավդալյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 08:50-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, ապակին կոտրելու միջոցով, Սեբաստիա փողոցի 32/1 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայից գողացել են պայուսակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Մ. Ավդալյանը ոստիկաններին հայտնել է, որ իր ավտոմեքենայից գողացված պայուսակում է եղել մի ամբողջ 1 դոլար: Գ. Շամշյանի տեղեկություններով, Մ. Ավդալյանը հայտնել է նաև, որ ինքը աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկամուտների հաշվառման բաժնի պետի տեղակալ: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր