Կողոպուտի եւ ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Սեպտեմբերի 30-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Երևանի Աբովյան փողոցից բերման են ենթարկել 31-ամյա Ռուստամ Շ.-ին, որը սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի և 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
Կատարվում է քննություն։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]