211652_close_icon
views-count48523 դիտում article-date 14:12 01-10-2019

Սկանդալ հանրապետությունում. քաղաքացին դիմել է դատախազություն, որ ԱԱԾ 2 աշխատակիցներ սպառնալիքի տակ իրենից խլել են «Արզնի հանքային ջրեր» գործարանի բաժնեմասը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու նպատակով գրություն է ուղարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, որպեսզի նախաքննություն սկսվի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Շ. Ս.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է իրավապահներին և հայտնել, որ 2001թ.-ի հունիս-հուլիս ամիսներին Ազգային անվտանգության ծառայության 2 աշխատակիցներ այցեցել են իր տուն և իր կամքին հակառակ 2 օր շարունակ իրեն տարել են Երևան քաղաքի Ազգային անվտանգության ծառայության գլխավոր մասնաշենք, մտցրել ներս և սենյակներից մեկում սպառնալիքներով ստիպել են, որպեսզի ինքը հրաժարվի իրեն պատկանող «Արզնի հանքային ջրեր» գործարանի իր բաժնեմասից, ինչից հետո կեղծ գործընթացների արդյունքում գործարանը տարել են կեղծ սնանկության և այն իրենից խլել: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հանգամաքները պարզվում են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր