Տուլայի «Արսենալի» մարզիչ Իգոր Սեմշովի տունը թալանել են
Սեպտեմբերի 29-ի գիշերը Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողի՝ Մասլովո գյուղում գտնվող տան վրա հարձակվել են, տուժել է նրա կինը՝ Լարիսա Սեմշովան:
«Աղմուկ լսելով, կինը առաջին հարկ է իջել և նկատել դիմակավորված չորս մարդու: Նրանցից մեկը ատրճանակ է ունեցել, մյուսները զինված են եղել մահակներով:
Լարիսան փորձել է կողպտիչներին դուրս վռնդել, սակայն նրանցից մեկը հարվածել է կնոջը և սպառնացել, որ կծեծի նաև երեխաներին:
Արդյունքում հանցագործները իրենց հետ մի քանի թանկարժեք ժամացույցներ են տարել: Ընդհանուր վնասը կազմել է մոտ 20 մլն ռուբլի», հայտնում է տեղի ոստիկանությունը:


