Էմերիի կայքը հայտարարել է «Արսենալի» մարզիչ նշանակվելու մասին, հետո լուրը ջնջել են
Իսպանացի մասնագետ Ունաի Էմերիի պաշտոնական կայքը հայտնել է, որ նրան նշանակել են «Արսենալի» գլխավոր մարզիչ:
Կայքում տեղադրվել է լոնդոնյան ակումբի խորհրդանիշը, իսպանացու լուսանկարը և նրա գրառումը. «Հպարտ եմ լինել «Արսենալի» ընտանիքի անդամ»:
Սակայն ավելի ուշ հաղորդագրությունը ջնջել են: Ներկա պահին Էմերիի կայքը չի աշխատում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էմերին «Արսենալի» հետ 2+1 սխեմայով պայմանագիր կկնքի, նրա աշխատավարձը կկազմի տարեկան 5 մլն ֆունտ: