211652_close_icon

Տեղի է ունեցել հասարակական մոնիթորինգի խմբի հերթական հանդիպումը

views-count1045 դիտում article-date 20:41 30-09-2019
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում հասարակական մոնիթորինգի խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հասարակական կազմակերպությունների կողմից ուսումնասիրվող կոնկրետ քրեական գործի նյութեր: Մոնիթորինգի խմբի շրջանակներում ուսումասիրվող երկու քրեական գործերով հասարակական կազմակերպություններն ավարտել են ուսումնասիրությունները, պատրաստել զեկույցներ, որոնք կփոխանցվեն Քննչական կոմիտեին՝ զեկույցներին ծանոթանալու և դրանցում տեղ գտած հարցադրումներին պատասխանելու նպատակով: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին: [b] ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր