211652_close_icon
views-count2734 դիտում article-date 18:50 06-05-2019

Քննչական կոմիտեում տեղի է ունեցել Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

Այսօր Քննչական կոմիտեում տեղի է ունեցել Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ աշխատանքային խմբի աշխատակարգի շուրջ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին: [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր