211652_close_icon
views-count32588 դիտում article-date 13:06 30-09-2019

Ավտովթար Լոռու մարզում. Daewoo-ն դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել ծառերի մեջ. կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում, Daewoo մակնիշի 35 DV 615 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ծառերի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը քաղաքացիների օգնությամբ մեքենայի վարորդին եւ ուղեւորին դուրս են բերել ավտոմեքենայից, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ տեղափոխել հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը: Դեպքի վայր են ժամանել նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր