211652_close_icon
views-count42233 դիտում article-date 13:35 07-01-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Daewoo-ն ու ՎԱԶ-2115-ը. 9-ը վիրավորների թվում կան երեխաներ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Դավիթ Մստոյանի վարած ՎԱԶ-2115 մակնիշի 34 RF 160 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ, 21-ամյա Վահան Գալստյանի վարած Daewoo մակնիշի 35 VC 213 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Վ. Գալստյանի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 55-ամյա Սիլվա Մստոյանը, 31-ամյա Ինգա Ամարյանը և Daewoo-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչներ, 28-ամյա Ռիտա Մարտիրոսյանը, 50-ամյա Աիդա Գալստյանը, 7-ամյա Անգելինա Գալստյանը, 8-ամյա Աննա Գալստյանը և 47-ամյա Վարդուհի Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Կոտայքի մարզային փրկարակական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիրչ Մայիս Բադոյանը՝ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր