211652_close_icon
views-count585 դիտում article-date 13:30 30-09-2019

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին: Հիմնադրամի ներկայացուցիչը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մասին՝ նշելով, որ գործունեության ուղղությունները հիմնականում ներառում են առողջապահության, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները: Անդրադարձ է եղել նաև առաջիկա ծրագրերին և անելիքներին: Նախագահ Սարգսյանը ողջունել է հայրենիքում իրականցվող ծրագրերը, խրախուսել դրանց ընդլայնումը, ինչպես նաև հնարավորինս աջակցության պատրաստակամություն հայտնել:

Նմանատիպ նյութեր